-
01.04.2014|
23:32
ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նրան արտասովոր նվեր է մատուցել՝ Չինաստանի հնագույն քարտեզը՝ «Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը» կազմվել է Գերմանիայում, 1735 թվականին: Քարտեզի մասին տեղեկությունը և լուսանկարը հրապարակել են որոշ հոնկոնգյան ԶԼՄ-ներ, լուրը կայծակնային արագությամբ տարածվել է չինական բլոգոլորտում և հայրենասիրական զգացումների նոր ալիք է առաջացրել:
-
01.04.2014|
23:30
Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Փաստաթղթերի մեջ կան 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլիումի թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբերը: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն ասել է, որ փաստաթղթերում հսկայական տեղեկություններ կան հայերի մասին:
-
01.04.2014|
23:28
Ապրիլի 28-ից 30–ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը կազմակերպելու են շուրջօրյա հանրահավաք: Քառյակի հերթական հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու, համապատասխան նախագծով հանդես կգան, կլինեն նաև հրապարակային միջոցառումներ։
-
01.04.2014|
23:27
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Վաղը նա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը:
-
01.04.2014|
23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ հանելու համար Մոլդովայից անջատվել ցանկացող Մերձդնեստրի նկատմամբ արտաքին շրջափակումը, փոխանցում է Կրեմլը:
-
01.04.2014|
23:14
Բրյուսելում այսօր հանդիպելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու ՈՒկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
-
01.04.2014|
23:12
«Дождь» հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը ևս երկու ամիս, եթե կրճատի իր ծախսերը: Այս մասին հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան` ամփոփելով դրամահավաքի նպատակով հեռուստադիտողների կազմակերպած մարաթոնի արդյունքները:
-
01.04.2014|
15:45
Ապրիլի 28-ից 30-ը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Այս մասին քառյակի հերթական դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հանրապետության մարզերում նաև նախատեսել են իրազեկման հանրահավաքներ: Դաշնակցականը շեշտեց, որ ծրագիրը կազմակերպելու համար արդեն ստեղծվել է երկու հանձնախումբ:
-
01.04.2014|
13:05
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…
-
01.04.2014|
13:02
«Գազպրոմն» ՈՒկրաինայի պարտքերի համար որոշել է ապրիլի 1-ից չերկարացնել «դեկտեմբերյան զեղչերը» և գազի գինը 268, 5 դոլարից հասցրել է 385, 5 դոլարի՝ խորանարդ մետրի համար: